Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հայաստանի և աշխարհի դեղագործները՝ «առանց փողկապի»

Հայաստանի և աշխարհի դեղագործները՝ «առանց փողկապի»
02.04.2014 | 16:22

Մարտի 29-30-ի աննախադեպ ձնախառն բուքն ու անանցանելի ճանապարհները չխանգարեցին, որպեսզի «Պարկ ռեզորթ Աղվերան» հանգստյան տանը կայանա դեղագործության ոլորտի ներկայացուցիչների «Առանց փողկապների» ավանդական 5-րդ հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին «Դեղերի մասին» նոր օրենքի նախագիծը և ոլորտի ռազմավարությունը:

Դեղերի ոլորտի կարգավորումը համարվում է առողջապահության նախարարության գերակա խնդիրներից մեկը, և, ինչպես փաստեց նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը, խնդիրը նախարար Դերենիկ Դումանյանի ուշադրության կենտրոնում է:
«Առանց փողկապների» հանդիպմանը այս տարի մասնակցում էին Հայաստանի դեղագործության ոլորտի ավելի քան 40 կազմակերպություններ, տեղական արտադրողներ, արտասահմանյան դեղագործական ընկերությունների հայաստանյան ներկայացուցչություններ, ներմուծող ընկերությունների ղեկավարներ, պետական ոլորտի պաշտոնյաներ, փորձագետներ:
«Այս հավաքը շատ կարևոր է ոչ միայն ոլորտի զարգացման, այլև առկա խնդիրների քննարկման և լուծումներ գտնելու առումով: Այն գործնական է դառնում, քանի որ ներկա է ՀՀ առողջապահության նախարարը, և կարողանում ենք նրա հետ անկեղծ խոսել: Հուսով ենք, որ ներկայացված խնդիրները լուծումներ կստանան»,- իրենց խոսքում նշում էին հանդիպման մասնակիցները:
Եթե նկատենք, որ սա առաջին հավաքը չէ, և որ անցած տարի քննարկվել է «Դեղերի մասին» օրենք ունենալու անհրաժեշտության հարցը, ապա պետք է ենթադրել, որ իսկապես նախարարը ականջի հետև չի գցել հնչած առաջարկությունները: Միջոցառման առաջին օրը քննարկվեց դեղագործության ոլորտի օրենսդրական բարեփոխումների, «Դեղերի մասին» նոր օրենքի, ինչպես նաև դեղերի գրանցման, ներմուծման և արտահանման, գովազդման օրենսդրական նախաձեռնությունների հարցը: Ի դեպ, քննարկման առարկա դարձած «Դեղերի մասին» նոր օրենքի նախագիծն այս պահին կառավարությունում է: Նպատակն է տեղական դեղարտադրությունը համապատասխանեցնել եվրոպական ստանդարտներին և բարելավել հայկական դեղերի որակը: Ակնկալվում է, որ նոր օրենքը կնպաստի հայկական արտադրողների մրցունակությանը և մասնաբաժնի ընդլայնմանը ինչպես տեղական, այնպես էլ համաշխարհային շուկայում:
«Բոլորիս նպատակն է ապահովել որակ և անվտանգություն: Սա այն հարցն է, որը գերակա է համարվում բոլոր շահագրգիռ կողմերի համար»,- իր խոսքում ասած «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Հակոբ Թոփչյանը։ Բանախոսը ներկայացրեց դեղերի գրանցման մեկ պատուհանի ներդրման կարգը: Ի՞նչ կտա այն: «Կապահովի աշխատանքի թափանցիկությունը, կմեծացնի վերահսկողությունը,- ի պատասխան մեր հարցի ասաց Հակոբ Թոփչյանը: Առաջարկն ընդունվեց բոլորի կողմից և արժանացավ նախարարի հավանությանը:
Ներկայացվեց նաև ՀՀ դեղագործական ոլորտի մարկետինգային էթիկայի կանոնագրքի նախագիծը, որի նպատակն է կարգավորել միջազգային դեղարտադրող կազմակերպությունների աշխատանքային կանոնները ՀՀ շուկայում, ներդնել գովազդային քաղաքականության նոր կանոններ, ընդունել մարկետինգային էթիկայի համընդհանուր կանոններ:
Դեղարտադրողներն ու փորձագետները անդրադարձան նաև հարկային բարեփոխումների խնդրին, որի շրջանակներում նախատեսվում է 2014 թ. պետական աջակցության ծրագիր:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1849

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ